«Լույսի կանչ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն
Կազմակերպության առաքելությունը
Նպաստել բազմակողմանի զարգացած, հայրենասեր, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող, ազգային և համամարդկային մշակութային արժեքների կրող սերնդի դաստիարակմանը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Իրականացնել քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը միտված ծրագրեր,իրականացնել դեռահասների և երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը միտված ծրագրեր, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալապես անապահով երեխաների կարողությունների և հմտությունների զարգացման ծրագրեր:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն
Հասարակական կազմակերպություն
Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
- Առողջ ապրելակերպի խթանում և սպորտ
- Արհեստների և արվեստների ուսուցում
- Երիտասարդական ձեռնարկատիրություն
- Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
- Սակավ հնարավորություններով երիտասարդներ