2007-2014թթ. սովորել եմ Գյումրու Մ․Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրություն բաժնում։
2013թ. վերապատրաստվել եմ Չեխիայի Հանրապետությունում «Քաղաքացիական ակտիվություն և համայնքային գործընթացներում ու որոշումների կայացման գործում ակտիվ մասնակցություն» թեմայով:
2006 թվականից աշխատում եմ երիտասարդական ոլորտում: Ներգրավված եմ եղել բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրերում, որպես ղեկավար, համակարգող, փորձագետ: Ներկայումս հանդիսանում եմ ««Ախուրյան» Համայնքային Զարգացման Ասոցիացիա» ՀԿ նախագահը: