Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

9 Սեպտեմբեր, Հինգշաբթի | 17:20
ՔԱՂԱՔԱԿԱՆ
NewsInterviewAnalyticsGallery
Օրենքի երկիր Հայաստանս
Տեղադրվել է 05-07-2010
Օրենքի առաջ բոլորն են հավասար:
1995 թ-ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի միջոցով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:

Առանց մաթեմատիկական երկար-բարակ հաշվարկների էլ պարզ է, որ այսօր լրանում է Սահմանադրության 15-ամյակը:

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, ինչպես նաեւ ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Ոչ ոք չի զլանում խոսել, քննարկել ու մանավանդ քննադատել Սահմանադրության բացթողումներն ու չիրագործված կետերը: Սահմանադրությունն իսկապես չդարձավ այն համազգային «արժեքը», որը պիտի համախմբեր հասարակության բոլոր շերտերին ու ընդհանուր օրենք դառնար բոլորի համար: Օրենք, որի առաջ իսկապես բոլորը հավասար լինեին: Ու ես չեմ, որ պիտի պատմեմ, թե ով եւ որքանով է հավասար ինչի առաջ:

Սահմանադրության շատ գեղեցիկ, հարթ ու ներդաշնակ շարադրված գլուխները, հոդվածներն ու կետերը, ցավոք, հայկական մնացած բազմաթիվ հարցերի պես մնում են սեւով սպիտակի վրա գրված:

Բայց գուցե հավատանք, որ թերությունները Սահմանադրության չափազանց երիտասարդ լինելուց են: Ի վերջո, մեզնից շատ քչերն են դեռահասության շրջանում չափազանց լուրջ խնդիրներ լուծել կամ հարցերին ճիշտ ընթացք տվել: Սահմանադրությունը, մայր օրենք լինելուց բացի, նաեւ երկրի ու ժողովրդի դեմքն է ու նկարագիրը:

Ու երեւի թե ժամանակն է, որ մենք էլ տեր լինենք մեր Սահմանադրությանն ու մեր օրենքները հասկանանք ու կիրառենք ճիշտ ու տեղին, այսինքն` յուրաքանչյուրիս ձեռքում այն գործիք չդարձնենք, այլ մենք ենթարկվենք նրա թելադրանքին:

Երեւի հենց այդ դեպքում էլ, հայացքներս հեռուն հառած, չենք ասի` «… օրենքի երկիր է, երանի իրենց», նախանձով չենք նայի ուրիշ երկրների օրինականությանը ու մենք էլ մեր հպարտանալու օրինական հիմքերը կունենանք:

Դառնանք տերը մեր օրենքին, որ օրենքն էլ մեզ ծառայի ճիշտ ու տեղին:

Ծնո՛ւնդդ շնորհավոր, Սահմանադրությո՛ւն:

Լիլիթ Գրիգորյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am