Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

6 Սեպտեմբեր, Երկուշաբթի | 19:28
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
NewsInterviewAnalyticsGallery
Բջջային նորությունները շարունակվում են
Տեղադրվել է 21-07-2010
Այսուհետ բանկային հաշիվներն ու հարկերը կարելի է վճարել բջջային հեռախոսների միջոցով:
Վերջին օրերին, չգիտեմ ինչու, բայց բոլոր լուրերն ու նորությունները կապված են բջջային հեռախոսների «կյանքի պատմության» ու նորանոր զարգացումների հետ:

News.mail.ru-ն հայտնում է, որ ռուս դատական ներկայացուցիչները ներկայումս զբաղվում են բջջային հեռախոսների` չափազանց հետաքրքիր գործառույթները ուժի մեջ մտցնելու հարցերով:

Եթե ամեն ինչ դասավորվի ըստ նախատեսվածի, ապա մոտ ժամանակները հնարավոր կլինի բոլոր տույժերը, հարկերն ու առհասարակ ամեն տեսակի վճարումները կատարել ոչ միայն ինտերնետով, այլեւ բջջայինների միջոցով: Սկզբնական շրջանում իհարկե այս գործառույթից կարող են օգտվել միայն մի քանի շրջանների բնակիչներ:

Լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում ՌԴ ֆեդերալ բյուրոյի տնօրեն Արթուր Պարֆենչիկովը հայտնել է, որ իրականում այն մարդիկ, ովքեր չեն վճարում հարկերը, մեծ մասամբ ժամանակի սղության հետ խնդիրներ ունեն: Իսկ այս նոր գործառույթի շնորհիվ ամեն ինչ ավելի հեշտ ու արագ կստացվի:

Բջջայինների այս նոր գործառույթն ինչ-որ չափով արդեն կիրառվում է Ռուսաստանի որոշ շրջաններում: Օրինակ` Նիժնի Նովգորոդում բջջայինի միջոցով բնակիչներն արդեն կարող են տեղեկանալ, թե որքան պարտք ունեն իրենք:

Արթուր Պարֆենչիկովի խոսքերով` գործառույթը շատ շուտով կկիրառվի ՌԴ-ի ամբողջ տարածքում:

Լիլիթ Գրիգորյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am