Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

9 Սեպտեմբեր, Հինգշաբթի | 17:57
ՄԱՐԶԱԿԱՆ
NewsInterviewAnalyticsGallery
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մարտի
Տեղադրվել է 27-07-2010
Լեւոն Արոնյան կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը:
Ինչպես տեղեկացնում է www.armchess.am կայքը, օգոստոսի 7-8-ը Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա աշխարհի արագ շախմատի բաց առաջնությունը: Նշենք, որ 2009 թ-ին Լևոն Արոնյանը կարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը, իսկ հիմա կփորձի պաշտպանել այն:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած կլինի 11 տուրերից: Յուրաքանչյուր պարտիայում շախմատիստներին կտրվի 20 րոպե, գումարած 5 վայրկյան` կատարած ամեն քայլի համար:

Հաջողություն մաղթենք Լեւոն Արոնյանին եւ հուսանք, որ մեր գրոսմայստերը հաղթանակով կվերադառնա հայրենիք:

Գոռ Ավագյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am