Լեւոն Արոնյանը կմրցի Գելֆանդի հետ
Տեղադրվել է 29-07-2010
Կայացավ 2011 թվականի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը 2011 թվականի գարնանը կանցկացվի Ռուսաստանի Կազան քաղաքում: Մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել 8 շախմատիստներ, ովքեր կանոնների համաձայն` կմրցեն նոկաուտ համակարգով: Քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ փուլերում շախմատիստները կմրցեն 4-ական, իսկ եզրափակիչում` 6-ական պարտիաներով:
Արդեն կայացել է վիճակահանությունը, եւ Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը:
Մրցաշարին մասնակցելու են Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ),Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) զույգերը:
Նշենք, որ մեր գրոսմայստերը Գելֆանդին հաղթելու դեպքում կիսաեզրափակիչում ուժերը կչափի Վեսելին Թոփալով-Գատա Կամսկի զույգի հաղթողի հետ:
Գոռ Ավագյան