Նյութը՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնից
Տեղադրվել է 07-10-2019
Դասընթացներ՝ Լոռու մարզի երիտասարդների համար
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է ՏԻՄ-երում ներգրավվածության, դրանց աշխատանքների մոնիտորինգի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ Լոռու մարզի երիտասարդների համար:
Հերթական աշխատաժողովը տեղի կունենա Վանաձորում՝ համայնքի և մոտակա բնակավայրերի երիտասարդների համար ս.թ. հոկտեմբերի 20-ին, կիրակի օրը:  

Տեղերի սահմանափակ լինելու պատճառով միայն 20 ընտրված երիտասարդներ հնարավորություն կստանան մասնակցելու աշխատաժողովին: 

Լոռու մարզից ընտրված երիտասարդները հոկտեմբերի 18-ին էլ.փոստով կտեղեկացվեն միջոցառման վայրի վերաբերյալ: 

Աշխատաժողովի լավագույն 1-2 մասնակիցներ կընտրվեն մասնակցելու համար 2020թ. հուլիսին տեղի ունենալիք 5-օրյա Ամառային դպրոցին, ևս 4 հոգի կհրավիրվեն մասնակցելու 2020թ. տեղի ունենալիք Երիտասարդական համաժողովին: 
 
Հայաստանից լավագույն 10 մասնակիցների համար «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ն կդիմի Վիշեգրադի հիմնադրամին՝ ֆինանսավորելու համար նրանց ուսումնական 10-օրյա այցելությունը դեպի Վիշեգրադ-4 երկրներ՝ Չեխիա, Լեհաստան, Սլովակիա և Հունգարիա՝ կրկնելով 2017-ի հաջողված փորձը:  
 
Հայաստանից բոլոր մարզերի մասնակիցներից՝ իրենց համայնքի, այդ թվում ՏԻՄ-երի որևէ խնդրի և դրանց լուծման ուղիների մասին 1 էջանոց ծրագիր/հոդված ներկայացրած լավագույն տասը կարժանանան 100.000 դրամ մրցանակի: 
 
Աշխատաժողովին մասնակցելու անհրաժեշտ է լրացնել հայտը և ուղարկել freecitizen.cisc@gmail.com էլ. հասցեով ոչ ուշ քան ս.թ. հոկտեմբերի 17-ը:  
 
Աշխատաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:

Նախորդ ծրագրի մասին պատմող հոլովակ՝