Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-10-2019
Էջմիածինը 2704 տարեկան է
Էջմիածին քաղաքը տոնեց հիմնադրման 2704-ամյակը։

Հոկտեմբերի 8-ն արդեն մի քանի տարի է նշվում է  որպես Էջմիածնի օր: Այդ որոշումն ընդունվել է Էջմիածնի քաղաքապետարանին կից գործող Գեղարվեստական խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Ամեն տարին մշակվում է համապատասխան ծրագիր, համաձայն որի էլ հոկտեմբերի 8-ին էջմիածնում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, որոնց  իրենց մասնակցությունն են ունենում հյուրեր հանրապետությունից եւ արտերկրից:

Տոնական օրվա մեկնարկը տրվել է ուղիղ կեսօրին՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատում հրավիրված հանդիսավոր նիստով, որի ընթացքում հանձնվել են «Քաղաքի բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումները։

Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.«Մեր միասնական ընկալումն այն է, որ Էջմիածինը համայն հայության հոգեւոր մայրաքաղաքն է. ըստ էության, Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն եւ մայրաքաղաք է»: 

Ներկաները հնարավորություն ունեցավ տեսնելու համերգային ծրագրեր, սպորտային եւ պարային ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ։ միջոցառումների շարքում բարձրակետն էր  տոնական շքերթը որին ներկա էր նաեւ Eritasard.am–ը:

Ի դեպ, առաջին անգամ անցկացվեց Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը,որը լավ հնարավորություն էր ծանոթանալու հայկական ավանդական ուտեստներից մեկի՝ քուֆթայի եւ հատկապես Էջմիածնի քուֆթայի համին եւ պատրաստման գաղտնիքներին:

Պատկերասրահ՝ Էջմիածին քաղաքը տոնեց հիմնադրման 2704-ամյակը