Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-10-2019
Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է
Այսօր' հոկտեմբերի 11-ին, աշխարհում նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը (International Day of the Girl Child)։

Տոնը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից' 2012 թ.-ին։ ՄԱԿ-ը կապում է աղջիկ երեխաների անչափահաս կամ մանուկ հասակում ամուսնանալու հիմնախնդրի հետ, որն այսօր առկա է աշխարհի մի շարք երկրներում, որտեղ դրանք ունեն կրոնամշակութային արմատներ։

Վաղ ամուսնությունը զրկում է երեխաներին մանկությունից, ստիպում նրանց հրաժարվել կրթությունից, իսկ շատ դեպքերում' երեխաները դառնում են ընտանեկան բռնության զոհ։

Այս ամենը հաշվի առնելով ՄԱԿ-ն առաջարկել է մի օրինագիծ, որի մեջ մտնում է ամուսնության նվազագույն տարիքի փոփոխությունը, որակյալ նախնական և միջնակարգ կրթության ապահովումը և այլն:

Գաղտնիք չէ, որ աշխարհում և Հայասատանում ևս ընտանիքներում նախապատվությունը տալիս են տղա երեխաներին, ինչը շատ ժամանակ հանգեցնում է սեռով պայմանավորված հղիությունբերի ընդհատման, իսկ դրանք իրենց հերթին հանգեցնում է անդառնալի հետևանքների։