Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-10-2019
«Porsche» ընկերությունը դարձել է ինֆրակարմիր տեսախցիկների համասեփականատեր
«Porsche» ընկերությունը ձեռք է բերել իսրայելական «TriEye»-ի ստարտափի բաժնետոմսերի մի մասը։ «TriEye» ընկերությունը մշակել է սենսորային տեխնոլոգիա, որը հիմնված է կարճ ալիքի ինֆրակարմիր ճառագայթման վրա։

Նման տեսախցիկները կարող են անգամ մառախուղի և անձրևի ժամանակ տեսնել օբյեկտները։ 

Մայքլ Շտայները, որը «Porsche AG»-ի հետազոտությունների և զարգացման ծրագրերի գործադիր խորհրդի անդամ է, հայտարարել է․«Մենք մեծ ներուժ ենք տեսնում այս տեխնոլոգիաների հետ կապված, որոնք հող են նախապատրաստում հաջորդ սերնդի համար»։

911 նախագծի ղեկավար Ավգուստ Ահլայտերն ասում է, որ այդ մոդելը կլինի աշխարհում «վերջիններից մեկը», որը կանցնի ավտոմատ ռեժիմին։ Այնուհանդերձ, բնույթն այնտեղ տարբեր է՝ կապված վարման հաճույքի հետ, ինչպես «Porsche»-ի պարագայում։  

Պատահական չէ, որ «Porsche»-ը շարունակում է ներդրումներ կատարել նորարարական ընկերություններում կամ նույնիսկ դրանք գնել ամբողջությամբ կամ մասնակիորեն: Այս ոլորտի վերջին օրինակներն են ՝ «Rimac»-ն ու «Cetitec»-ը։