Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 18-10-2019
2019 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհի հատկացման մրցույթ ՀԿ-ների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում գործող և երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների համար 2019 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթի նպատակն է երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:

Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման
կարգը հաստատելու մասին»  N 1937-Ն որոշման:

ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհի հատկացման մրցույթի ծրագրերի համար սահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ:    
2. Հիմնական ծրագրեր. նախկինում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, իսկ 2019 թվականի հունիսի 1-ից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից  ֆինանսավորված և հաջողությամբ ավարտած կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները:

Հայտերն ընդունվում են 2019 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ մինչև ժամը 12:00:

Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված փակ ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Ծրարում պետք է լինի նաև էլեկտրոնային կրիչ՝ հայտում ներկայացված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով:

Հայտը ներկայացվում է մրցութի հանձնաժողովի քարտուղարին ՀՀ կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ): 

Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:

Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Հայտերը բացվում են 2019 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: 

Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի հայտերի բացման նիստերին:

Մրցույթի հրավերին ծանոթանալու համար կարող եք ծանոթանալ այստեղ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:

Մրցույթի պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ պետք է կցի`
1. Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցում` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (URL): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել հայտի հետ:
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (համաձայն կից ձևաչափի):

Խնդրում ենք հայտը, նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հրավերի տեքստում կցված ձևաչափերում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են մրցույթի պահանջների խախտումներ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ պահանջին չբավարարող հայտերը կմերժվեն:

Հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31, ինչպես նաև էլ. փոստ.  erit.msy@gmail.com

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական և www.erit.am կայքերում կհրապարակվեն այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ կարող կնքվել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր, ինպես նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ չի կարող կնքվել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր:

Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումից  7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: