Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-10-2019
Ֆիլմադարան. «Ֆրանսիացին»՝ նոր ռուսական դրամա
Ռուսական արտադրության նոր ֆիլմում նկարագրված է կյանքը՝ 20-րդ դարի Ռուսաստանում:

«Ֆրանսիացին» ֆիլմի ռեժիսորն ու  սցենարիստն է Անդրեյ Սմիրնովը, իսկ պրոդյուսերը՝ ռուս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Վալերի Տոդորովսկին: Ֆիլմը դեռ ստեղծման փուլում ներկաայացվել է որպես ռեժիսոր Անդրեյ Սմիրնովի վերջին աշխատանքը և նրա յուրահատուկ պատգամը: Ֆիլմում նկարահանվել են՝ Անտուան Ռիվալը, Եվգենի Տկաչուկը, Եվգենիա Օբրազցովան, Ալեքսանդր Բալուևը, Նինա Դրոբիշևան, Ռոման Մադյանովը և ուրիշներ: 

Ֆիլմի գործողությունները կատարվում են 20-րդ դարի 50-ական թվականներին: Մոսկվայի պետական համալսարանի ուսանողները հյուրընկալում են իրենց ֆրանսիացի հասակակիցներին: Երկրի բնակիչները, ովքեր հաղթել են պատերազմում լի են խանդավառությամբ  և լավատեսությամբ: 1957 թվական վերջին ռուսական արմատներով երիտասարդ ուսանող Պիեր Դյուրանը, գալիս է ԽՍՀՄ մայրաքաղաք՝ պրակտիկայի: Ֆրանսիայում նա սովորել է ռուսերեն և ռուս գրականություն: Պատանի ֆրանսիացուն սպասվում է ծանոթություն Կիրա անունով բալետի պարուհու և նկարիչ Վալերի Ուսպենսկու հետ, ովքեր հետագայում դառնում են նրա ամենամտերիմ ընկերները Մոսկվայում: Շնորհիվ այս ծանոթությունների Պիերը ներթափանցում է  Մոսկվայի մշակութային կյանք՝ ոչ միայն պաշտոնական, այլ նաև ընդհատակյա: Ուսման և ընկերների հետ ժամանակ անցկացնելուն զուգահեռ՝ Պիերը փնտրում է  տեղեկություններ, որոնք կօգնեն գտնել իր ռուս հորը՝ 30-ական թվականներին ձերբակալված, բռնաճնշումների զոհ դարձած «սպիտակ» սպա Տատիշչևին: 



Այն, որ ֆիլմը սև և սպիտակ կլինի, ռեժիսորը որոշել է սցենարի վրա աշխատելիս, քանի որ այդ ոճը ավելի է համապատասխանում ֆիլմում նկարագրված դարաշրջանին: «Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր: Բացի այդ ժամանակաշրջանին համապատասխան լինելուց, աներևակայելի հետաքրքիր է սևի և սպիտակի հետ աշխատելը, քանի որ դա պահանջում է հատուկ մոտեցում՝ կադրը կառուցելու,  լույսի հետ աշխատելու և մի շարք այլ տեխնիկական և ստեղծագործական առումներով»,- նշել է Սմիրնովը:

Ֆիլմի մի մասը նկարահանվել է ֆրանսերեն, իսկ մյուս մասը՝ ռուսերեն: Ռուսական վարձույթներում այն կներկայացվի ռուսերեն տիտրերով 2019 թվականի հոկտեմբերի 31-ին: 

Ֆիլմի թրեյլերը՝