Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 22-10-2019
Մեկնարկեց «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»-ի հայտերի ընդունումը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2019» ծրագրի մեկնարկը:
Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: 
 
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1) Երիտասարդ բժիշկ,
2) Երիտասարդ բնապահպան, 
3) Երիտասարդ գյուղատնտես, 
4) Երիտասարդ գիտնական, 
5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ, 
6) Հայրենիքի երիտասարդ պաշտպան, 
7) Երիտասարդական աշխատող, 
8) Երիտասարդ մարզիկ, 
9) Երիտասարդ հայրենադարձ, 
10) Երիտասարդ գործարար,
11) Տարվա երիտասարդ:

Հայտերն ընդունվում են առցանց՝ https://youthaward.am/ կայքի միջոցով, մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: