Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 28-10-2019
Իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման երկրորդ մոդուլը
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում 2019 թվականի հոկտեմբերի 24-26-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման երկրորդ մուդուլը:
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի մասնակիցներին՝ Հայաստանի մարզերից և Երևանից երիտասարդական աշխատողներին, ոլորտի փորձառու մասնագետները ներկայացրել են երիտասարդական հետազոտություններին և ուսումնասիրություններին, երիտասարդների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին, դասավանդման հմտություններին, հոգեբանական տեխնիկաներին, երիտասարդների հոգևոր, մշակութային և անձնային զարգացման հմտություններին վերաբերող թեմաները:



«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի ուսուցման երրորդ՝ առկա մոդուլը կիրականացվի ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում՝ 2019 թվականի նոյեմբերի 13-15-ը: