Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-11-2019
Հետաքրքիր փաստեր բիլիարդի մասին
Բիլիարդ բառը, որը ֆրանսիական ծագում ունի, նշանակում է գնդակ։ Ի դեպ, բիլիարդն առաջին սպորտաձևն է, որի համար կազմակերպվել է աշխարհի մրցաշար։

-Այս սպորտի սիրահարներն ու վարպետներն առաջին անգամ մրցաշարն անցկացրել են ԱՄՆ-ում, իսկ հաղթողը ճանաչվել է ֆրանսիայի ներկայացուցիչ Հարնին։ Ֆրանսիացիները համարվում էին ամենաուժեղ խաղացողները։ 

-Բիլիարդն այն խաղերից է, որով հետաքրքրվում և խաղում են տարբեր տարիքի մարդիկ։ Օրինակ՝ 1979թ․ աշխարհի խաղերի հաղթողը անգլիացի 17-ամյա Ջեմմի Ուաթն էր, իսկ 1980թ․-ի հաղթողը՝ վերջինիս հայրենակից 67-ամյա Ֆրես Դևիսը։ 

-Բիլիարդ խաղացողներից Սթիվ Սթարը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա կարողացել է կուլ տալ, հետո դուրս հանել գնդակն իր մարմնից։ Նրան անվանում էին «մարդ-փոշեկուլ»։

-Բիլիարդի մեծ սիրահար է եղել Մարկ Տվենը, որն անգամ գրել էր, որ այդ խաղը փչացրել է իր անգլիական բնավորությունը։ Բիլիարդի սիրահարներից են եղել նաև Պուշկինը, Տոլստոյը, Մայակովսկին։ Վերջինս անգամ մեծ գումարներ է պարտվել։ ԱՄՆ նախագահ Ջեֆերսոնը ևս տարված է եղել խաղով, ունեցել է իր սեղանը։ 

-ԽՍՀՄ-ում շատ խաճախ սեղանը պատրաստում էին երկաթբետոնից, սակայն դա կարճ է տևեցլ, քանի որ խաղացողները նպատակահարմար չեն գտել խաղալ նման սեղանների վրա։

-Ի դեպ, բիլարդ ոչ միշտ են խաղացել սեղանի վրա։ Շատ հաճախ խաղերը կազմակերպվել են բնության գրկում, կանաչ տարածություններում։ Դա էլ հենց գուցե հիմք է հանդիսացել, որպեսզի սեղանը պատեն կանաչ գույնով։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/2m45leu