Նյութը՝ Փառատոնի մամուլի ծառայությունից
Լուսանկարները՝ Փառատոնի մամուլի ծառայությունից
Տեղադրվել է 01-11-2019
Մեկնարկեց Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպվող Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա նոյեմբերի 1- 5-ը:Փառատոնի մամուլի ծառայություն

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի տնօրենների Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից և Ռուսաստանից:

Երևանյան 7 բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում:

Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան իտալական imPerfect Dancers Company-ի «Համլետ» և Ա.Ս. Պուշկինի անվան Օրսկի պետական դրամատիկական թատրոնի «Չափն ընդդեմ չափի»  ներկայացումները:  

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր` «FestOUT» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար:

Լավագույն աշխատանքը, իսկ այն կընտրեն լեհ և հայ փորձագետները, կմասնակցի 2020թ.` Լեհաստանում անցկացվող աշխարհահռչակ «Գդանսկի Շեքսպիրյան Միջազգային Փառատոն»-ում անցկացվող «ShakespeareOFF» փառատոնի ծրագրում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիային ներկայացումներ:

Երևանյան թատրոններից Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում հանդես կգան Ռուսական թատրոնը, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնները, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թատերախումբը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 1-ին, ժ. 16:00-ին, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։