Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 02-11-2019
Հայ-ռուսական երիտասարդական հինգերորդ համաժողովի հրավեր
2019 թվականի նոյեմբերի 24-27-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի կունենա հայ-ռուսական երիտասարդական հինգերորդ համաժողովը:
Համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից:
 
Համաժողովի նպատակն է նպաստել երկու երկրների պետական իշխանության շահագրգիռ մարմինների և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը, պայմաններ ստեղծել համատեղ նախագծերի մշակման համար: 
 
Համաժողովի թեմատիկ քննարկման հարթակներն են՝ 

• «Ապագայի տեխնոլոգիաներ՝ Հայաստան-Ռուսաստան ընդհանուր մտավոր ուրվագիծ,
• Արհեստական բանականություն և ինքնուսուցվող կիրառումներ,
• Հաղորդակցություն և ՏՏ տեխնոլոգիաներ: Կրթություն և ծրագրերի կառավարում առանց սահմանների,
• Արդյունաբերական անվտանգության տեխնիկական ապահովում,
• Հաղորդակցում, կառավարում և ապագայի արժեքներ,
• Մեդիահաղորդակցության զարգացման հիմնական միտումները: Արժեքները՝ որպես կառավարման գործիքներ,
• Էկոլոգիական աշխարհայացքը՝ որպես ապագայի մշակույթի հիմք,
• Տեղեկատվական ապահովությունը սոցիալական և տնտեսական տեսանկյունից: 

Մասնակցության պայմանները՝ 
Հայաստանի Հանրապետության քաղաքացություն,
• տարիքը՝ 16-30 տարեկան, 
• ռուսերենին ազատ տիրապետում, 
• Ֆորումի քննարկման հարթակներում ընդգրկված որևէ ոլորտում գործող կազմակերպության աշխատակից կամ կամավոր, երիտասարդական կազմակերպության անդամ կամ կամավոր,  ավագ դպրոցի աշակերտ, բուհի ուսանող, 
• երիտասարդական, մասնագիտական, միջմշակութային միջոցառումներին մասնակցության փորձ, 
• համաժողովի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցություն
• համաժողովի ծրագրի մասին սոցիալական ցանցերում կամ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվության տարածման պատրաստակամություն, 
• Երևան-Մոսկվա-Երևան իր ճանապարհածախսը հոգալու պարտավորության հանձնառում: 

Ֆինանսական և տեխնիկական պայմանները՝
Մոսկվայում կեցությունը, սնունդը և կազմակերպչական փոխադրումները մասնակիցների համար վճարվում են համաժողովի կազմակերպիչների կողմից: 
Մոսկվա քաղաք մեկնելու և վերադառնալու համար վճարում է մասնակիցը: 
 
Համաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2019 թ. նոյեմբերի 11-ը erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով ներկայացնեն մասնակցության հայտ (ձևը կցված է),  ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ:

Համաժողովում ՀՀ պատվիրակությունը բաղկացած կլինի 25 անդամներից։ Ըտրվելու մասին մասնակիցը կծանուցվի իր հայտում նշած էլեկտրոնային փոստի հասցեով: 
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն՝ 011-54-69-31 հեռախոսահամարով: