Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-11-2019
Կիթառահար երիտասարդները համերգով հանդես կգան Վանաձորում
Եթե կիթառի սիրահար ես և սիրում ես վայելել կիթառով կատարումներ, ապա այս միջոցառումը հենց քեզ համար է:

Նոյեմբերի 9-ին տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորը մեկ հարկի տակ կհավաքի Վանաձորի, Ատեփանավանի և Ալավերդու կիթառահար երիտասարդներին: 

Համերգը, որը կրում է ««Հեղինակային երգ» երիտասարդ կիթառահարների մրցույթ» խորագիրը, կազմակերպել է «Արգինա» մշակութային ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Համերգը կկայանա Վանաձորի Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում՝ ժամը 12։00-ին։ 

Մուտքն ազատ է: