Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Սաթէ Խաչատրյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 20-11-2019
Սաթէ Խաչատրյան․ «Սիրում եմ այս ներկայացման լույսը»
Նախորդ թատերաշրջանում Համազգային թատրրոնի դերասանական կազմը հանրության դատին հանձնեց Ֆլորիան Զելլերի 2011 թվականին գրված և մեծ հաջողություն ունեցած «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»-ը, որին Eritasard.am -ն արդեն անդրադարձել է։
Ընդամենը մեկ ամիս առաջ թատրոնում կրկին պրեմիերա էր: Այս անգամ կրկին Ֆլորիան Զելլերի ստեղծագործություններից՝ «ՍՈՒՏ»-ը։ Երկու պիեսներն էլ գրվել են ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Արդիտիի համար։ Երկուսում էլ հերոսները կրում են նույն անունները։ Փոլը, Ալիսը, Միշելն ու Լորանսը ամուսիններ են և մտերիմ ընկերներ։ Բայց, եթե առաջինում Զելլերը փորձում է ներկայացնել ճշմարտության անհնարինությունը, երկրորդում՝ սուտը դառնում է ճշմարտությունն ասելու խայծ, որից անհնար է խուսափել։ Ստի գովքն անող և նրա կարևորությունն ամենայն պատասխանատվությամբ ընդգծող Պիեռը շատ արագ զղջում է թե՛ ստի, թե՛ ճշմարտության համար։ Եվ օդից կախված է մնում փիլիսոփայական մի հարց․ արդյո՞ք կարելի է ճշմարտությունն ասել սեփական կնոջը․․․ Դերերում հանդես են գալիս՝  Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Մարիա Սեյրանյանը, Սերգեյ Թովմասյանը, իսկ բեմադրիչը՝ Սաթէ Խաչատրյանն է։

Հերթական ներկայացումից հետո զրուցեցինք  Սաթէ Խաչատրյանի հետ,փորձելով հասկանալ, որքանով են  պիեսի վեր հանած խնդիրներն արդիական,ռեժիսորին ուղղեցին նաեւ այլ հարցեր․․․


 
«Մարդ արարածը մշտապես ցականում է իմանալ ճշմարտությունը․․․․»
 
Վեր հանած խնդիրներ արդիական են և անժամանակ։ Մարդ արարածը մշտապես ցականում է իմանալ ճշմարտությունը, սակայն այս պիեսի հմայքը նրանում է, որ հեղինակը շատ ինքնատիպ կերպով է այս հարցադրումն անում, թե որքանով է մարդ պատրաստ ճշմարտություն ասել և մինչև ուր: Արդյո՞ք արժե ասել ճշմատությունը, իսկ դիմացինը՝ որքա՞նով է պատրաստ իմանալ և լսել ճշմարտությունը։ Պիեսում հեղինակը հետարքրիր հարցադրում է անում․«Մարդ արարած, դու որ ցանականում ես իմանալ ճշմարտությունը, պատրա՞ստ ես այն լսել և դու որպես մարդ որքանո՞վ ես պատրաստ ասել այդ ճշմարտություը»։ Հետաքրքիր մանրուքներ կան. մարդկային հարաբերություններն ավելի խտացված են և հստակ արտահայտված են  կին-տղամարդ հարաբերություններում։



«Հանդիսատեսի հոգուն կպնում է ներկայացումը»

 
Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ հանդիսատեսի հոգուն կպնում է այս ներկայացնումը, որքան էլ ծիծաղում են միեւնույն է հոգու խորքում, ենթագիտակցության մեջ հարցադրումներ լինում են, իրավիճակի, խաղի, դրվագների և այլնի մեջ հանդիսատեսն իրեն է տեսնում․․․

«Հանդիսատեսն ապրում էր դերասանների հետ»
 
Միայն դրական արձագանքներ եմ լսել, հուսով եմ՝ դրանք անկեղծ էին, նկատում էի, որ հանդիսատեսը ապրում էր դերասանների հետ, իսկ երբեմն նաև բարձրաձայն արտահայտվում։ Ուրախ եմ, որ մարդիկ սիրել են ներկայացումը, վատ կարծիք դեռ չեմ լսել, բայց պատրաստ եմ լսել․․․



«Սուտը» շարունակում է «Ճշմատություն»- ը

 
Երկու պիեսներում նույն մարդիկ են, նույն անուններն են, կարծես թե նույն իրավիճակն է, բայց այստեղ անկյունն է փոխված: Եթե առաջինում ամենը ճշմատության դիտանկյունից է, ապա երկրորդում՝ դիտանկյունը փոխված է։ Պետք է նշել, որ մենք գործ ունենք վարպետ, գունեղ հեղինակի հետ, ով ֆանտաստիկ պիեսներ է գրում դերասանների համար։

«Լայն ներկապնակ ունեցող դերասանը կատարյալ վայելք է»

Ինձ համար ցանկացած ներկայացում ունի երկու կարևոր հաղթաթուղթ, հաջողության երկու գրավական՝ լավ պիես և լավ դերասան։ Դժվար է սրանցից մեկի  բացակայության  դեպքում լավ արդյունք ունենալ, բայց ես սիրում եմ դերասանին, ինձ համար ամենակարևորն, ամեահետաքրքիրն ու ինքնատիպ բաղադրիչը թատրանում  շարունակում է մնալ բացառապես դերասանը։ Լավ դերասանը, տաղանդավոր դերասանը, լայն ներկապնակ ունեցող դերասանը կատարյալ վայելք է, երջանկություն ռեժսորի համար։ Իմ բախտը բերել է, որ ճիշտ ընտրություն էր արված, երբ վստահում ես դերասաններին եւ պիեսին, իսկ այդ վստահությունը փոխադարձ է, կարելի է երկար ճանապարհ անցնել, իսկ այդ ճանապարհը լինում է լուսավոր և հենց այդ լույսն էլ տեսանելի է լինում ներկայացման մեջ։



«Սիրում եմ այս ներկայացման լույսը»

Սիրում եմ այս ներկայացման լույսը, որովհետեւ լուսավոր են դերսանները Նարինե Գրիգորյան եւ Դավիթ Հակոբյան զույգը վարպետ խաղ են ցույց տալիս, ներկայացման 70 տոկոսն իրենց ուսերին են տանում։ Որպես ռեժիսոր ոչ մի բարդություն չեմ ունեցել, նրանք ունենալով փորձ իրենց վաստակն ու համբավն, իբրև դերասաններ ուշադիր լսել եւ կատարել են բոլոր այն խնդիրները, որոնք տրվել են իմ կողմից՝ իբրև ռեժիսորի: