Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-24 21:05
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
ԼՈՒՍԱՆՑՈՒՅՑ և ԼՈՒՍԱՑՈՒՅՑ բառերը արտաքինից տարբերվում են բառամիջի մի Ն-ով:

Թվում է, թե այդ Ն-ն էական չպիտի լինի բառի իմաստի հարցում, որի պատճառով էլ շփոթում են` գործածելով մեկը մյուսի փոխարեն: Սակայն այդպես չէ: 
ԼՈՒՍԱՆՑՈՒՅՑ` նշանակում է` անցք, որով լույսն անցնում է մի բանի ներսը, լուսամուտ, լույս անցկացնող` ներս գցող:

Իսկ ԼՈՒՍԱՑՈՒՅՑ բառը ունի ուղի ցույց տվող լույսի, որպես ուղեցույց ծառայող լուսազդանշանի իմաստ: ԼՈՒՍԱՖՈՐ բառի համարժեքն է:

Հիշենք սա և այն, որ մեր լեզուն բազմաթիվ այսպիսի նրբություններով է հարուստ: