Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-24 21:07
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵ՛Ք ՏԱՌԵՐԻՆ, ԴՐԱՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ Զարմանալու չափ գեղեցիկ ու ճկուն լեզու ունենք:

Պատահում է, որ մի տառի տարբերությամբ, որ թվում է՝ այնքան էլ էական չէ, փոխվում է բառի նշանակությունը: Օրինակ՝ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ և ԿԵՑՈՒԹՅՈՒՆ բառերը մենք երբեմն գործածում ենք միմյանց փոխարեն, բայց Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանում» նույն նշանակությունը չունեն, այլ բացատրված են հետևյալ կերպ.

Կացություն- դրություն, վիճակ, որպիսություն, պայման, դիրք, հանգամանք, տրամադրություն (հոգեկան),

Կեցություն- գոյություն, լինելիություն, գոյ:

Սա նշանակում է, որ սրանք ունեն նրբերանգային տարբերություն. առաջինը ցույց է տալիս, թե ինչ վիճակում, դիրքում է գտնվում անձը, իսկ երկրորդը, թե ինչպիսին է անձի գոյությունը վիճակը: 

Իսկ տառերի հանդեպ պետք է ուշադիր լինել...