Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-24 21:11
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
ՊԱՏՃԵՆ-ը որևէ փաստաթղթի` բնագրի` պատկերի ճշգրիտ կամ հարաբերականորեն ճշգրիտ վերարտադրությունն է: Հաճախադեպ է այս բառի սխալ գործածությունը: Կարելի է լսել, անգամ կարդալ` ՊԱՏՃԵ:

Պետք է հիշել, որ ճիշտ է ՊԱՏՃԵՆ-ը, հոգնակին` ՊԱՏՃԵՆՆԵՐ:
Մեկ այլ` ՖԻԴԱՅԻ բառի գործածության ժամանակ հանդիպում ենք ավելորդ Ն տառի: Ասում են և գրում` ֆիդայիՆ, հոգնակին` ֆիդայիՆՆեր: Սա սխալ է, պետք է լինի ՖԻԴԱՅԻ - ՖԻԴԱՅԻՆԵՐ:

Եթե ՊԱՏՃԵՆ բառի համար անհրաժեշտ է վերջում գրել Ն, ապա ՖԻԴԱՅԻ բառի դեպքում այն ավելորդ է