Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-24 21:13
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
Հիվանդանում ես, ուրեմն «կապվում ես»

Բժշկության մեջ լայնորեն գործածվում են ՎԱՐԱԿ,ՎԱՐԱԿԵԼ կամ ՎԱՐԱԿՎԵԼ բառերը, որոնք ընկալվում են «որևէ հիվանդության բացիլներ ընդունելու» նշանակությամբ: Մինչդեռ հին պատկերացմամբ ՎԱՐԱԿ-ը կամ ՎԱՐԱԿՎԵԼ-ը ինչ- որ բանով բռնվելը, կաշկանդվելը կամ կապվելն է: Գրաբարում ՎԱՐԱԿՎԵԼ նշանակում էր` կապել, կաշկանդել, չորս կողմը բռնել: Օրինակները բազում են. «Ցավոք վարակեալ» (ցավերով կապվել), «Մեղաց վարակմամբ» (մեղքերի կապով), «Որպես վարակեալ ինչ շղթայիւք» (ասես շղթաներով կապված լինել) և այլն: Ժամանակակից հայերենում բառի իմաստը փոխվել է: Ներկայումս այն կիրառվում է վերը նշված նշանակությամբ:

Բուսաբանության մեջ գործածվում է ծառի ոստի, ծունկի իմաստներով:

 

(Ըստ Ներսես Մկրտչյանի «Բառերի կենսագրությունից» գրքի)