Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-24 21:14
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
Գաղտնիք չենք հայտնի, եթե ասենք, որ մեր եթերային խոսքը լի է բազմաթիվ ու բազմազան լեզվական սխալներով:

Եթերից այդ սխալները «սողոսկում են» մեր բանավոր, ապա գրավոր լեզու և փորձում են «ապրելու» իրավունք ստանալ: Ահա այդպիսի մի սխալ է «բոլորՈՎ միասին» արտահայտությունը` «ԲոլորՈՎ միասին
հաղթահարեցինք խոչընդոտը», «ԲոլորՈՎ միասին փորձում են պատասխանել հարցերին» և այլն:

Պետք է լինի` ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ, ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ, բայց ոչ երբեք` բոլորՈՎ միասին:

ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ այլևս չասենք ու չգրենք` բոլորՈՎ միասին: