Նյութը՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական կրթության ցանց EENCE
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-02 06:22
Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական կրթության ցանցը (EENCE)
հրավիրում է քաղաքացիության կրթությամբ զբաղվող ինստիտուտներին ու անհատներին մասնակցելու: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

“ՄԻԱՍԻՆ ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ”

EENCE քաղաքացիկան կրթության շաբաթին

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Առաջարկեք միջոցառում՝ լրացնելով Application Form հայտը Մինչ սեպտեմբերի 15, 2020:

Սպասում ենք միջոցառման հայտեր բոլոր այն կազմակերպություններից, անհատներից, փորձագետներից, խմբերից, քաղ. ակտիվիստներից ու բոլոր բոլորից, ովքեր հետաքրքված են քաղաքացիության կրթությամբ, ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների կրթությամբ կամ հարակից ոլորտների մեջ: Միջոցառումները պետք է իրականացվեն ՀՀ (Երևան և մարզեր) քաղաքացիական կրթության շաբաթի ընթացքում (հոկտեմբերի 5-11, 2020): Ընտրված ծրագրերի իրականացման համար կտրամադրվի որոշակի ֆինանսական աջակցություն:

Ակնկալվող միջոցառումներ՝ գիտաժողովներ, դասախոսություններ, պանելային քննարկումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, մրցույթներ և այլն: Միջոցառումները ցույց կտան, թե որքան բազմազան են քաղաքացիական կրթության թեմաները, թիրախային խմբերը և ձևաչափերը: Դրանք նաև պետք է ուղղված լինեն լավագույն փորձի խթանմանը, ինչը կօգնի ամրապնդել հարգանքը քաղաքացիական կրթությամբ աշխատողների նկատմամբ Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում:

Հարցերի դեպքում գրեք՝ eence.cew@gmail.com  կամ

Հայաստանյան համակարգող ՀԿ-ին՝

Երիտասարդությունը ուժ է ՀԿ          

Համակարգող՝ Նարինե Թեքնեջյան

Teknejyan.narine@gmail.com,

Youthispowerngo@gmail.com

 

СEWeek.pdf

Ru_СEWeek_конкурс_ролики.pdf

RU_СEWeek_конкурс_плакатов.pdf

RU_СEWeek_конкурс_онлайн.pdf

En_СEWeek_конкурс_ролики.pdf

EN_СEWeek_poster_competition.pdf

EN_СEWeek_online_competition.pdf