Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-19 12:14
ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ՂՐԻՄՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ՏԱՎՐԻԴԱ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ
«Տավրիդան» կմիավորի արվեստի, մշակույթի երիտասարդ գործիչներին։

Կրթական ծրագրերի շրջանակներում նրանք կքննարկեն, թե ինչ փոփոխություններ է կրել ստեղծագործական ինդուստրիայի ոլորտը COVID-19-ի համավարակի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։ «Մասնակիցների համար պատադիր են լինելու կորոնավիրուսի տեստի հանձնումը, ամենօրյա ջերմաչափումները, սոցիալական հեռավորության պահպանումը։ Մասնակիցներն ապահովված կլինեն անձնական հիգիենայի անհրաժեշտ պարագաներով, ախտահանող միջոցներով, պաշտպանիչ դիմակներով և այլ պիտույքներով»,- ասված է ֆորումի կազմկոմիտեի տարածած հայտարարության մեջ։