Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ՀՀ Կառավարության լրատվական ծառայության
Տեղադրվել է 2020-06-22 17:39
Ֆրանսիայից բժիշների հաջորդ խումբը Երևան կժամանի շուտով, ներգրավված կլինեն ներկայացուցիչներ սփյուռքից
Ֆրանսիայից բժիշկների հաջորդ խումբը Երևան կժամանի չորեքշաբթի օրը, դրանում ներգրավված կլինեն սփյուռքի մեր հայրենակիցներ:

Այս մասին ասաց Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մեծ պատիվ էր հյուրընկալվել Հայաստանում և կարողանալ աջակցել Հայաստանին՝ կորոնավիրուսի համաճարակի համատեքստում: Որքան հնարավոր էր, մենք կարողացանք աջակցել, օգնել և կիսվել մեր գիտելիքով, և որքանով, որ դա եղավ նպատակահարմար, շատ գոհ ենք դրա համար: Առավել ևս իմ պատվիրակության կազմում, որը բաղկացած էր 10 հոգուց, ոչ ոք հայ չէր, բայց կարծում եմ, որ բոլորը շատ հայեցի մոտեցան հարցին, և կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք հայի արյան նշույլ ունի իր արյան մեջ: Հաջորդ առաքելությունը Երևան կժամանի չորեքշաբթի օրը: Այս անգամ այս առաքելության շրջանակներում ներգրավված կլինեն սփյուռքի մեծ քանակությամբ մասնակիցներ, որոնք շատ ուրախ էին ժամանակ Հայաստան և օգնել»,-ասաց Մինյոնը:

Նա նշեց, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար ուղերձը և հիմնարար լծակն է՝ այս հիվանդությունից ազատվելու համար:

 

Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայրե ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում: