Նյութը՝ ARAB NEWS լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-03 14:41
ԵԳԻՊՏՈՍԸ ԵՐԵՔԱՄՍՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ
Եգիպտոսը կորոնավիրուսի հետևանքով երեքամսյա ընդմիջումից հետո ընդունել է միջազգային զբոսաշրջային առաջին չվերթերը:

Կարմի ծով նահանգի ղեկավար Ամր Խանաֆին տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին 166 հյուրերը ժամանել են Հուրգադա Ուկրաինայից: Նա ընդգծել է, որ օդանավի վայրէջքից հետո մինչ հյուրանոց ժամանելը նրանց համար ապահովվել են անվտանգության բոլոր կանոնները:  

Օդանավից դուրս գալուց անմիջապես հետո ուղևորները ջերմաչափվել են: Բոլոր հասարակական վայրերում փակցվել են սոցիալական հեռավորությունը պահպանելու և տեղեկատվություն ներկայացնող վահանակներ: