Նյութը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-03 14:45
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌՆԹ-ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՆ ԱՆՑԵԼ Է ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԵՐԸ
Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:

Փորձերը հաստատել են, որ այն մարդու մարմնին հարկադրում Է արտադրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, գրում են գիտնականները medRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում:

«Մեր կլինիկական փորձարկումների արդյունքները մեծապես հուսադրում են: Դրանք վկայում են, որ անհրաժեշտ Է արագացնել մշակման հաջորդ փուլերը եւ հնարավորինս արագ սկսել պատվաստանյութի փորձարարական արդյունաբերական արտադրությունը՝ կանխելու համար կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը»,- գրում են գիտնականները: