Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-03 15:01
«ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ», «ՄԵՐ ՄԵԾԵՐԸ». ԱՐՏԱՇԱՏԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 28-ից «Ֆեյսբուքե-ի պաշտոնական էջում #ԹԱՏՐՈՆԻ_ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և #ՄԵՐ_ՄԵԾԵՐԸ խորագրերով ներկայացնում է Արտաշատի թատրոնի պատմությունը, թատրոնում իրենց ստեղծագործական ուղին անցած բեմադրիչների, արտիստների կենսագրական տվյալները, ինչպես նաև տեղեկություններ այս տարիների ընթացքում թատրոնը ղեկավարած գործիչների մասին:

Թատրոնը հրապարակում է արխիվային լուսանկարներ հանդիսատեսից սիրված ներկայացումներից և հետաքրքիր ու հիշարժան փաստեր թատրոնի պատմությունից։