Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-03 15:11
«ՄԵԿՆԱՐԿ» ԾՐԱԳՐԻ ՊԱՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՋՈՒԹԱԿ
«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռք բերումե ծրագրի շրջանակում «Մեկնարկե տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնակից, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ:

Ծրագրի նպատակներն են համալրել ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազան, ստեղծել պետական աջակցությամբ մշտապես գործող երաժշտական գործիքների հավաքածու: Այն միտում ունի աջակցել սոցիալապես անապահով երեխաների՝ տրամադրելով ժամանակավոր օգտագործման համար երաժշտական գործիքներ և ապահովել նրանց մշակութային կրթություն ստանալու իրավունքը:

Այդպիսով ծրագիրը կարող է խթանել նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը:

Ծրագրի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում հիմնականում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Ծրագրի իրականացմամբ երաժշտության ու արվեստի դպրոցներում կբացվեն մասնագիտական նոր դասարաններ, որոնց շրջանավարտները կապահովեն տվյալ մասնագիտության դիմորդների պահանջարկը՝ միջին և բարձրագույն կրթական հաստատություններում, որոնք հետագայում կհամալրեն սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական նվագախմբերը բարձրորակ երաժիշտ-կատարողներով: Կբացվեն երաժիշտ-մանկավարժների, գործիք-վերանորոգողների նոր աշխատատեղեր՝ նպաստելով բնակչության զբաղվածության խնդրի լուծմանը:

 

2013-2019 թվականներին ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 590 երաժշտական գործիք: 2020 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 73¬ը: