Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-14 17:05
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը` Vbet Պրեմիեր լիգան:

Մեկնարկային տուրի առաջին հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտ»-ը կընդունի երկրի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին: Խաղը կկայանա օգոստոսի 14-ին և կմեկնարկի 17:30-ին:

Օգոստոսի 15-ին իր նորամուտը Պրեմիեր լիգայում կնշի «Վան»-ը, ում հակառակորդը կլինի «Գանձասար-Կապան»-ը: Այս խաղը կկայանա Չարենցավանի մարզադաշտում և կմեկնարկի 17:30-ին:

Օգոստոսի 16-ին կկայանա երկու հանդիպում` «Նոա»-«Շիրակ» և «Արարատ»-«Փյունիկ»: Երկու խաղերը կանցկացվեն Երևանում և մեկնարկեն համապատասխանաբար 17:30-ին և 19:30-ին:

Եվ անդրանիկ տուրը կեզրափակվի օգոստոսի 17-ին «Ուրարտու»-«Լոռի» խաղով: Այն նախատեսված է 19:00-ին: